Իրանի փլուզումը կազդի մեր ամբողջ տարածաշրջանի վրա. Նարեկ Կարապետյան
Իրանի պատերազմը և Իրանի համակարգի փլուզումը կազդի մեր ամբողջ տարածաշրջանի վրա։ Աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նկատել է, որ Իրանն ունի 90 միլիոն բնակչություն։ Այն չորս անգամ մեծ է Սիրիայից։
«Իրանն ավելի շատ կրոնական բնակչություն ունի, քան Սիրիան ուներ։ Սիրիան մի փոքր աշխարհիկ երկիր էր, երբ պատերազմը սկսվեց այնտեղ։ Իրանն ունի ավելի շատ էթնիկ փոքրամասնություններ, քան Սիրիան։ Եվ չորս անգամ ավելի մեծ բնակչություն՝ 90 միլիոն մարդ։ Եվ եթե անկայունություն լինի այնտեղ, երկարատև պատերազմ լինի, դա, ողջ Եվրասիական տարածաշրջանը կբախվի անվերահսկելի այս միգրացիայի, աղքատության, և մատակարարման շղթաների խափանման սպառնալիքին։ Դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին»,- նշել է գործիչն ու կարծիք հայտնել, որ նման իրավիճակից ոչ ոք չի շահի։
Մարիո Նավֆալի այն դիտարկմանը, որ ենթադրում է՝ Իսրայելին ձեռնտու կլիներ ավելի թույլ Իրան ունենալը, Նարեկ Կարապետյանն արձագանքել է՝ «Վստահ չեմ, քանի որ այժմ Իրանի համակարգը բանակցելի է, բայց ապագայում, երբ ռիսկ կլինի անբանակցելի փոքր խմբերի դեպքում, դա հսկայական խնդիր կառաջացնի ցանկացած դերակատարի համար։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































