Կարող է հայտարարվել մեկամսյա հրադադար Իրանի դեմ պատերազմում
ԱՄՆ-ն աշխատում է մեխանիզմի վրա, որի համաձայն կարող է հայտարարվել մեկամսյա հրադադար Իրանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնում է իսրայելական 12-րդ ալիքը։
Հաղորդվում է, որ այդ ընթացքում կողմերը կքննարկեն համաձայնագիր՝ նման այն պայմանավորվածություններին, որոնք նախկինում ձեռք են բերվել Գազայում և Լիբանանում։ Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են խիստ սահմանափակումներ Իրանի միջուկային ծրագրի վրա, ինչպես նաև այլ կոշտ պայմաններ։ Միաժամանակ նշվում է, որ կասկածներ կան, թե Իրանը կհամաձայնի, իսկ Իսրայելում մտահոգված են, որ ԱՄՆ-ն կարող է առաջ տանել միայն շրջանակային համաձայնագիր՝ մանրամասները թողնելով ավելի ուշ փուլին։
Ի՞նչ է պահանջում ԱՄՆ-ն Իրանից․
արդեն կուտակված միջուկային ներուժի ապամոնտաժում
պարտավորություն՝ երբեք չմշակել միջուկային զենք
Իրանի տարածքում ուրանի հարստացման լիակատար արգելք
Նաթանզ, Իսֆահան և Ֆորդո օբյեկտների դադարեցում և ոչնչացում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) լիարժեք հասանելիություն Իրանի տարածքում առկա բոլոր տվյալներին
տարածաշրջանային խմբավորումների ֆինանսավորման և զինման դադարեցում
Հորմուզի նեղուցի բաց և ազատ նավարկության ապահովում
հրթիռային ծրագրի սահմանափակում՝ կիրառումը միայն ինքնապաշտպանական նպատակներով
Ի՞նչ կարող է ստանալ Իրանը փոխարենը․
բոլոր պատժամիջոցների վերացում
ԱՄՆ-ի աջակցություն Բուշեհրում քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացմանը (էլեկտրաէներգիայի արտադրություն)
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































