Իրանի «հրթիռային քաղաքը»՝ տեղակայված է Յազդ քաղաքի շրջանում՝ գրանիտե լեռան ներսում։

Հաղորդվում է, որ օբյեկտը գտնվում է մոտ 440–500 մետր խորության վրա, ունի բազմաթիվ թունելային ելքեր լեռան տարբեր կողմերից, ներսում գործում է երկաթուղային համակարգ՝ հրթիռների տեղափոխման համար:

ԱՄՆ-ի ամենահզոր հակաբունկերային ռումբը՝ GBU-57 Massive Ordnance Penetrator, տեսականորեն կարող է խոցել ավելի քան 60 մետր բետոն, ինչը զգալիորեն քիչ է նշված խորությունից։

Բացի այդ, նշվում է, որ լեռնային ապարը ունի մոտ 300 միլիոն տարվա պատմություն, իր ամրությամբ զգալիորեն գերազանցում է սովորական երկաթբետոնը:

Այս ամենը նման օբյեկտները դարձնում է չափազանց դժվար խոցելի նույնիսկ բարձր ճշգրտության և հզորության սպառազինությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ