Նիկոլը խաղաություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջամացում. Էդուարդ Շարմազանով
Նիկոլը խաղաություն է խոստանում,բայց բերելու է ստրկացում ու ադրբեջամացում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Նիկոլը 2021-ի ընտրարշավին խոստացավ հետ բերել /դեօկուպացնել / Շուշին, բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր»,որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր, հիմա 12.000 քառ կմ տարածք փոքրացած քարտեզի մակետ է բաժանում։
2022-ին Վլադիվոստոկում «տպավորված էր Պուտինի խնդիրներ լուծելու օպերատիվությամբ», իսկ այսօր տպավորված է միայն Ալիևի պահանջներով։
ՀԱՊԿ-ին քննադատում է, բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանից շքանշան է ստանում։
2023-ի սեպտեմբերին հայտարարում է,որ Հայաստանը չի միջամտելու Արցախում փաստացի էթնիկ զտմանը, այսօր ասում է՝ զենքերը թողել են Ադրբեջանին։
Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մինչև վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետևանքով հայտնվել են Բաքվում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































