Միացյալ Նահանգներում շուրջ 8 միլիոն մարդ է մասնակցել շաբաթօրյա «Ո՛չ թագավորներին» բողոքի ակցիաներին՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի. հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ակցիաների կազմակերպիչներին։

«Այսօր բոլոր 50 նահանգներում անցկացված ավելի քան 3300 միջոցառումների ընթացքում հավաքվել է առնվազն 8 միլիոն մարդ»,- ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ։

ԱՄՆ իշխանությունները շաբաթօրյա միջոցառումների մասնակիցների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն տրամադրել։

Ըստ կազմակերպիչների, հոկտեմբերին տեղի ունեցած «Ո՛չ թագավորներին» նախորդ ցույցերի համեմատ, մասնակիցների թիվն ավելացել է մոտ մեկ միլիոնով, իսկ միջոցառումների թիվը՝ 600-ով։

Ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել ԱՄՆ ողջ տարածքում՝ իրենց դժգոհությունն արտահայտելու կյանքի թանկացման և Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ