Ադրբեջանի օմբուդսմենը ՄԱԿ-ից պահանջում է մարտի 31-ը ճանաչել հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության օր
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել «ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» կապակցությամբ
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հայտարարության մեջ խոսվում է «1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների» մասին, որոնք, ըստ հայտարարության հեղինակների, իբր «պատմության մեջ են մտել որպես հազարավոր անմեղ մարդկանց զանգվածային սպանություններ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելության պատճառով»։
«Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական հանցագործությունների շարքի վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», — պահանջում է Ադրբեջանի օմբուդսմենը:
Սա տեղավորվում է ,,խաղաղություն,, հաստատելու Ադրբեջանի վարած քաղաքականության շրջանակներում: Որը Հայաստանից պահանջում է փոխել սահմանադրությունը:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































