Հորմուզի նեղուցում տեղի ունեցողի հետ մենք որևէ առնչություն չունենք. շուտով կհեռանանք. Թրամփ
Հորմուզի նեղուցում տեղի ունեցողի հետ մենք որևէ առնչություն չունենք. շատ շուտով կհեռանանք։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ մենք կհեռանանք երկու կամ երեք շաբաթից, նույնիսկ եթե Իրանը համաձայնագիր չկնքի։ Ռեժիմի փոփոխությունն իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի. նրանք միջուկային զենք չեն ունենա։ Եվ այդ նպատակը ձեռք է բերվել։
Երբ մենք զգանք, որ նրանք երկար ժամանակ մնացել են քարե դարում և չեն կարողանա միջուկային զենք մշակել, այդ ժամանակ մենք կհեռանանք։ Գործարք կունենանք, թե ոչ, կարևոր չէ»,- նշել է նա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































