ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Իրանը վերահսկելու համար. Օվերչուկ
ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր տեղափոխելու և Իրանը վերահսկելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին տված հարցազրույցում։
«Վաշինգտոնի համար «Թրամփի ուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է կարևորագույն հանքանյութերի արտահանումը Կենտրոնական Ասիայից ԱՄՆ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը»,- նշել է Օվերչուկը։
«Այս երթուղու հետ կապված են բազմաթիվ շահեր։ Բոլորը նույնիսկ այն տարբեր անուններով են անվանում,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը,- Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու մասերի միջև կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ կապ բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































