Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին հասնելուն
Միացյալ Նահանգները մոտ է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին հասնելուն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այս մասին ազգին ուղղված իր ուղերձում։
«Ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիմնական ռազմավարական նպատակները Իրանում մոտենում են ավարտին», - ընդգծել է նա։
Ըստ Թրամփի՝ Իրանում մնացել են շատ քիչ հրթիռներ, և Իսլամական Հանրապետության նավատորմն այլևս գոյություն չունի։
«Ամերիկացի ռազմական փորձագետներն ինձ ասացին, որ եթե ես ժամանակին չհարվածեի Իրանին, Իսրայելը գոյություն չէր ունենա։ Ես արեցի այն, ինչ ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անել։ Իրանի ղեկավարությունը մերժեց համաձայնության հասնելու բոլոր փորձերը, և այդ պատճառով ես հունիսին հրամայեցի գործողությունը սկսել։ Իրանցիները մոտ էին Միացյալ Նահանգներ հասնելու ունակ հրթիռներ ձեռք բերելուն։ Նրանք ունեին չափազանց մահացու զենքեր, և մենք դրանք խլեցինք նրանցից», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































