Մոլդովայի խորհրդարանը հաստատել է օրենք՝ երկրի դուրս գալու մասին Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին պայմանագրից և Ալմա-Աթայի հռչակագրից։

Որոշումը կայացվել է նիստում, որի ուղիղ հեռարձակումը հասանելի է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։

«Չեղարկել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին պայմանագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին պայմանագրի արձանագրությունը»,- ասվում է որոշման մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ