Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի պաշտոնանկության մասին։

Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Պարնելը X սոցիալական հարթակում հաստատել է, որ Ռենդի Ջորջը պաշտոնը թողնում է անմիջապես ուժի մեջ մտնող կարգով։ CBS-ի տվյալներով՝ ավելի վաղ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նրան խնդրել էր «անհապաղ» հրաժարական ներկայացնել։ Ըստ նույն աղբյուրի՝ Հեգսեթը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել մի ղեկավարի, որը կկարողանա իրականացնել Դոնալդ Թրամփի և Պենտագոնի ղեկավարության առաջարկած ցամաքային զորքերի զարգացման հայեցակարգը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ