Չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի  էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։ Այսօր ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշմանը։

Այդպիսով, ըստ Նախագահի, հնարավորություն են  տալիս սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնք հայտարարում են, թե «նախկինները խանգարում են» իշխանափոխություն անել։ 

«Քաղաքական դաշտում սեփական  նեղ կուսակցական կուսակցական շահերը սեփական քաղաքական հաշվարկները հանուր ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ կծառայենք»,- ասել է նախագահը եւ ավելացրել, որ այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները  ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին։

«Այսինքն, մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին, նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։ Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն, հարգելի կուսակիցներ, երբեք չի վերածվել և չի վերածվելու էգոիզմի, դա անթույլատրելի է։ Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք-երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը, դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ, կուսակցությանս հետ, բայց ազգիս համար գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ