ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Նա մեկնաբանել է Բրյուսելի հետ համագործակցությունը ընդլայնելու Երևանի ծրագրերը։

«Մենք ասում ենք, որ որոշակի պահի, այդ երկու համակարգերը անհամատեղելի կլինեն։ Դրանք տարբեր գործող համակարգեր են։ Եվ որոշակի պահի դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել», - «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը Հայաստանին զգալի առավելություններ է տալիս։

«Դուք ինտեգրացիա ունեք ԵԱՏՄ-ին։ Եվ դուք այնտեղ գումար եք վաստակում, բավականին շատ։ ԵԱՏՄ-ին ձեր անդամակցությունը հիմա ձեզ հնարավորություն է տալիս զարգանալ արագացված տեմպերով, շատ ավելի բարձր, քան ԱՊՀ միջին ցուցանիշը, և, անշուշտ, շատ ավելի բարձր, քան այն, ինչ մենք ունենք Ռուսաստանի Դաշնությունում», - ընդգծել է մամուլի քարտուղարը։

 Պեսկովը հավելել է, որ Մոսկվան աճող հետաքրքրություն է ցուցաբերում Երևանի առաջնահերթությունների նկատմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ