Այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»
Այսօր Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները։ Այս մասին նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության էջում։
Տեղեկացվում է, որ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը։
«Այսօր, ժամը՝ 12-ին, հավաքվում ենք Ազգային ժողովի դիմաց՝ բողոքի։
Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները»,- նշված է էջում։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն արտահերթ կարգով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների անվանումների մեջ կիրառել անձնանուններ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































