Հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ԱՄՆ նախագահ Թրամփի այսօրվա սպառնալից հայտարարությանն է անդրադարձել՝ ընդգծելով՝ իրանական քաղաքակրթությունը շատ նվաճողներ են փորձել ոչնչացնել, բայց այդպես էլ չեն կարողացել։
«ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է, թե «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր և երբեք չի վերսծնվի»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։
Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։
Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրույթում»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































