Նիկոլ Փաշինյանի համերկրացի, բժիշկ Միքայել Ադամյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ ցուցակով։ Սակայն, վերջերս պարզվել է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։ Այդ մասին գրում է «Past»-ը

«Մեր աղբյուրները հայտնում են, Միքայել Յուրիի Ադամյանը ՌԴ անձնագիրը ստացել է Սամարայի մարզի Պրիվոլժսկու շրջանի ներքին գործերի բաժնի 632-012 բաժնում և հաշվառված է Ուլյանովսկի մարզի Պավլովսկի շրջան, Բլագոդատկա բնակավայր, Դորոժնայա փողոց 25 հասցեում։

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթը պահպանելով՝ չենք հրապարակում պարոն Ադամյանի անձնագրի համարը։ Ինչպես տեսնում ենք, ՔՊ ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը ենթադրաբար խոչընդոտ չէ»,-ասվում է լուրում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ