ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը պաշտոնապես հաստատել է, որ Լիբանանը մաս է կազմում Վաշինգտոնի, Թեհրանի և շահագրգիռ կողմերի միջև կնքված հրադադարի համաձայնագրի։

Mehr լրատվական գործակալությանը հայտնում է, որ դիվանագետն այս հայտարարությունն արել է CNN-ի եթերում։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների և Պակիստանի միջնորդական դերի համաձայն՝ Լիբանանը հստակորեն ներառված է հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Այս հարցը լիովին համաձայնեցված է բոլոր կողմերի կողմից, և այս հարցում որևէ անորոշություն չկա», - հայտարարել է նա։

Նա նաև հավելել է, որ վերջին բանակցությունների ընթացքում Իսլամաբադը պնդել է համապարփակ հրադադարի անհրաժեշտությունը, ներառյալ Լիբանանում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ