Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում։
«Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ։ Իհարկե, ոչ Մոսկվայում կամ Կիևում։ Բայց եթե նա պատրաստ է հանդիպել ինձ հետ, կան բազմաթիվ վայրեր։ Մենք կարող ենք նման վայր գտնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում՝ ցանկացած վայրում», - ասել է նա իտալական RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունները հետաձգվել են, բայց կվերսկսվեն», - հավելել է նա:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































