PR, PR մինչև վերջ...
Փաշինյանական ցինիզմն ու ամեն գնով PR լինելը շարունակում է մնալ օրվա հրամայական ու հաշվի չի առնվում, թե այդ PR-ն ինչ դեպքի հետ է կապված, կարևորն այդ պահին թեման «ֆռռա»։
Հերթական շապիտոյական այցի մեկնարակին Փաշինյանն այսօր հայտարարում է կրկեսի երթուղին ու նենց, ձեռի հետ, ակնարկում, թե «շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել»՝ նկատի ունենալով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը։ Եվ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չավելացներ՝ «հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները»։
Հասկանում եք՝ էս մարդն անգամ մարկանց մահերի վրա է անամոթաբար միավարներ հավաքում՝ ընդգծելով, որ մահերի պատճառն էլ է իրենց «լավ աշխատանքը»՝ շքեղ ասֆալտը։
Հիմա ավելի սարսափելի մի դիրվագի մասին․ պարզվում է, որ այսօր 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։Ակնհայտորեն ուղղակի Փաշինյանի այցի հետ շաղկապված հերթական մահը։
Գաղտնիք չէ, թե ինչ արագությամբ ու անհասկանալի ագրեսիվությամբ են Փաշինյանին ուղեկցող մեքենաներն իրենց պահում ու թե ինչեր են տեղի ունենում դրանից հետո։ Ոչ ոք չի մոռացել երիտասարդ հղի կնոջ դեպքը, երբ Պռոշյան փողոցի վրա վրաերթի էին ենարկել ու անօգնական թողել ճանապարհին։ Ի դեպ՝ վարորդը անպատիժ մնաց, իսկ Փաշինյանը լկտիաբար հայտարարում էր, թե՝ «նա իմ մեքենայի տակ չի ընկել, այլ՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան»։
Ահա այս մահաբեր կերպարը հունիսի 7-ին ցանկանում է նորից վերընտրվի, որ մեր կյանքն ամբողջովին ու վերջնական սարքի գեհեն։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































