Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ բանակցությունները «ցուցադրական քայլերի» չվերածելու մասին։

Իսլամաբադի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ամերիկյան դիվանագետները չպետք է օգտագործեն Իսլամաբադում ընթացող բանակցությունները որպես ցուցադրական կամ խաբեության գործողություն, եթե իսկապես ցանկանում են համաձայնության հասնել Իրանի հետ։

«Եթե ամերիկյան պատվիրակությունը փորձի բանակցությունները վերածել անիմաստ ցուցադրության և խաբեության գործողության, մենք պատրաստ կլինենք իրականացնել մեր իրավունքները՝ ապավինելով Աստծուն և մեր ժողովրդի ուժին»,-մեջբերում է նրա խոսքերը Mehr News Agency-ը։

Ղալիբաֆը նաև նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները մշտապես ուղեկցվել են ձախողումներով և պայմանավորվածությունների խախտումներով՝ չնայած իրանական կողմի «բարի մտադրություններին»։

Նրա խոսքով՝ Իրանի պատվիրակությունն ունի «բարի կամք, սակայն վստահություն չունի» ԱՄՆ-ի նկատմամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ