Financial Times-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադում ընթացող ավելի քան հինգժամյա խորհրդակցությունները Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության շուրջ մտել են փակուղի: Նավագնացության վերականգնման հարցը մնում է բանակցությունների հիմնական խոչընդոտը, քանի որ Իրանը կտրականապես մերժում է համատեղ վերահսկողության տարբերակները: Թեհրանը պնդում է ջրային ուղու նկատմամբ սեփական միանձնյա վերահսկողության պահպանման և անցնող նավերից վճարներ գանձելու իր իրավունքի վրա: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած աշխատանքային ընթրիքն ու տեխնիկական քննարկումները ևս չեն նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ