ԱՄՆ զինված ուժերը, հարմար պահին, կոչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից, սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։

Թրամփը նաև գրել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները լավ են ընթացել, և համաձայնության են հասել գրեթե բոլոր հարցերում, բացառությամբ միջուկային հարցի:

Նա նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել իր միջուկային հավակնություններից։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Կարգելվի ցանկացած նավի մուտքը կամ ելքը նեղուց, ամերիկյան ուժերը նաև կփնտրեն և կկալանավորեն այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար, հայտարարել էր Թրամփը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ