ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ Պակիստանում
Իրանա-ամերիկյան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 16-ին Պակիստանում։
The Atlantic-ի թղթակից Արաշ Ազիզին այս մասին հայտնել է իր սոցիալական ցանցերում՝ հղում անելով Թեհրանում իր աղբյուրին:
«Իրանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է հինգշաբթի՝ ապրիլի 16-ին, և տեղի կունենա Իսլամաբադում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ժամեր տևած բանակցություններն ավարտվեցին առանց համաձայնության հասնելու։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































