Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 742 -ի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4732 է։

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1143 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 736, փաստացի բուժվողներինը՝ 7131: Մեկ օրում արվել է 7864  թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 469 328  թեստավորում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն