Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 35-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու եւ սառը զենք կրելու՝ 7-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանութան ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, սպանության սպառնալիքի եւ ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, եւ մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն