Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն կազմակերպում է ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։
Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։
Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։
Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ


































