Ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Հայասստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում տղամարդկանց հավաքականից կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում կանանց  թիմից կմասնակցեն Տանզելա Գրիգորյանը եւ Իզաբելլա Յայլյան (53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը եւ Լիանա Գյուրջյանը (86 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):

Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն ապրիլի 19-ին:  

ԵԱ, Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը 

Ապրիլի 19, 19:00 (Երեւանի ժամանակ)

Իզաբելա Յայլյան, 53 կգ (երկամարտի նախնական հայտ՝ 190 կգ)

Տանզելա Գրիգորյան, 53 կգ (նախնական հայտ՝ 190 կգ)

Ապրիլի 20, 12:00

Գառնիկ Չոլակյան, 60 կգ, (նախնական հայտ՝ 280 կգ)

18:00

Ալեքսանդրա Գրիգորյան, 58 կգ (նախնական հայտ՝ 215 կգ)

Ապրիլի 21, 19:00

Գոռ Սահակյան, 71 կգ (նախնական հայտ՝ 340 կգ)

Ապրիլի 22, 19:00

Մարտին Պողոսյան, 79 կգ (նախնական հայտ՝ 345 կգ,)

Ապրիլի 23, 16:00

Ռաֆիկ Հարությունյան, 88 կգ (նախնական հայտ՝ 370 կգ)

19:00

Աննա Ամրոյան, 77 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)
Ալինա Սուքիասյան, 77 կգ (նախնական հայտ՝ 236 կգ)

Ապրիլի 24, 16:00

Արա Աղանյան, 94 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

19:00

Լիանա Գյուրջյան, 86 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Էմմա Պողոսյան, 86 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Ապրիլի 25, 19:00

Գարիկ Կարապետյան, 110 կգ (նախնական հայտ՝ 410 կգ)

Սիմոն Մարտիրոսյան, 110 կգ (նախնական հայտ՝ 410 կգ)

Ապրիլի 26, 13:00

Տաթեւ Հակոբյան, +86 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

16:00

Վարազդատ Լալայան, +110 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

NEWS.am Sport-ը Եվրոպայի առաջնությունը կլուսաբանի մրցավայրից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ