Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եվրոպական երկրներին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Աֆղանստանից ժամանած միգրանտների համար: Թուրքիան մտադիր չէ «միգրանտների եվրոպական պահոց դառնալ»,- ասել է նա, հայտնում է Reuters-ը:

Անցյալ շաբաթա վերջին թալիբների կողմից Քաբուլի գրավումից հետո հազարավոր աֆղանցիներ փորձում են փախնել: Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր մարդիկ տեղափոխվել են նաեւ Թուրքիա:

Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի երկրից աֆղանցիների փախուստի համար` հավելելով, որ Անկարան միջոցներ է ձեռնարկել Իրանի հետ իր սահմանի երկայնքով, որը դեպի Թուրքիա աֆղան միգրանտների հիմնական երթուղին է: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան կարող է մասնակցել նոր կառավարության հետ բանակցություններին, որը ձեւավորվելու է «Թալիբանի» կողմից` «մեր ընդհանուր օրակարգերը» քննարկելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն