Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
«Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում իրականացված հավաքչական աշխատանքների ընթացքում բացառիկ մի քանի ցուցանմուշներ հայտնաբերվեցին, որոնք առնչվում են համիդյան կոտորածներին: Եվրոպական աճուրդներից հաջողվեց ձեռք բերել 1910 թվականին հոլանդերենով լույս տեսած «Հակոբ. դրվագ հայ քրիստոնյաների տառապանքների օրերից» վերնագրով հազվագյուտ գիրքը, որտեղ նկարագրվում են 1890-ականների կոտորածների դրվագները: Ենթադրվում է, որ այս գրքի հեղինակը Մարգարետ ֆոն Օրցենն է:
Ամենամեծ անակնկալը սպասվում էր Ազգային գրադարանի լուսանկարչական հավաքածուն ուսումնասիրելու ընթացքում: Այստեղ հայտնաբերվեցին 1897 թվականին բուլղարահայ լուսանկարիչ Խաջոլյան եղբայրների կողմից արված հազվագյուտ վեց լուսանկարները, որոնցից ընդամենը մեկն էր տպագրվել եվրոպական մամուլում: Այդ լուսանկարները ներկայացնում են համիդյան կոտորածներից հետո Բուլղարիայում հաստատված հայ գաղթականներին:
Ձեռք բերված հազվագյուտ գիրքը և թերթերը կփոխանցվեն Հայոց ցեղասպանության թանգարանին՝ համալրելով վերջին ութ տարիների ընթացքում իմ կողմից իրականացված հավաքչական աշխատանքների արդյունքում տարբեր աղբյուրներից ձեռք բերված և թանգարանին փոխանցված հարյուրավոր միավորներից բաղկացած թանգարանային արժեքների հավաքածուն:
Անցել է մեկ ամիս, իմ գրությունը մնացել է անպատասխան: Խախտելով գործող կարգը, թանգարանի տնօրինությունը չի ցանկանում ստացականներ տրամադրել տարեսկզբին նվիրատվության կարգով ՀՑԹԻ-ին փոխանցված միավորների դիմաց»:








































