Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է:

Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում են ճշմարտությունը:

Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող և գլուխները կախ որոշում-հրաման կատարող զինվորականները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ