Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.
Մեր տեղեկություններով՝ այսօր մի խումբ արցախցիներ՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ, Եռաբլուր պանթեոնում զոհվածների շիրիմների մաշված եւ պատռված դրոշները մտադիր են փոխել նորերով:
Նախ դրոշները օրհնելու արարողություն կարվի Եռաբլուրի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսի կողմից, ապա հրավիրված տասնյակ ծնողների, հարազատների հետ կփոխեն նրանց զավակների շիրիմների դրոշները, սակայն խոսքը 200-250 դրոշի մասին է։ Որպեսզի նախաձեռնողներին չմեղադրեն փիառ անելու մեջ, կհայտարարեն, որ դրոշներն ի պահ են թողնում եկեղեցում, ովքեր կցանկանան, թող վերցնեն:
Մեզ ասացին, որ ֆինանսական ծախսերը հոգացող անձը ցանկացել է անանուն մնալ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































