Արծվաշենը Նիկոլի «Իրական Հայաստանի» ամենաիսկական խորհրդանիշն է․ չորս կողմից Ադրբեջանով շրջափակված, առանց բնակչության, առանց ռազմավարական իմաստի, բայց ինքնիշխան. Կարպիս Փաշոյան
Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, Գորիս-Կապան մայրուղին, ամբողջ Արցախն ու Ստեփանակերտը, Ջերմուկի և Վարդենիսի ռազմավարական բարձունքները, միջանցքը, Հայաստանի բոլոր ռազմական և դիվանագիտական նվաճումները զիջես Ադրբեջանին, որ վերջում Արծվաշենի մոլեռանդ պահանջատեր դառնաս։ Կյանքը, ճակատագիրը, պատմությունը դեռևս որևէ գործչի համար այսպիսի դաժան ծաղր չէին նախատեսել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Կարպիս Փաշոյանը։
«Արծվաշենը Նիկոլի «Իրական Հայաստանի» ամենաիսկական խորհրդանիշն է․ չորս կողմից Ադրբեջանով շրջափակված, առանց բնակչության, առանց կոմունիկացիաների, առանց ռազմավարական իմաստի և տնտեսական արժեքի, բայց ինքնիշխան։ Հանուն այդ «իրական» Արծվաշենի հայրենասիրական և պետականամետ պահանջատիրության, էլ ինչե՞ր պետք է հանձնի Նիկոլ Փաշինյանը։ Ամբողջ Հայաստա՞նը»,- գրել է նա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































