ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի ֆուտբոլային ֆեդերացիաների ղեկավարներին միմյանց ձեռք սեղմել. Պաղեստինի ներկայացուցիչը հրաժարվել է (տեսանյութ)
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության 76-րդ կոնգրեսում քաղաքական սկանդալի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ փորձել է հաշտեցնել Պաղեստինի և Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչներին։
Միջոցառումը տեղի ունեցավ հինգշաբթի օրը Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Ինֆանտինոն հայտարարել է, որ Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը և իր խաղերը կանցկացնի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու իր մտադրության մասին։
Ռիա նովոստին գրում է, որ համագումարի ժամանակ Ինֆանտինոն հրավիրել է Պաղեստինի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին և Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահին բեմ բարձրանալ և միասին լուսանկարվել, սակայն պաղեստինցի գործիչը մերժեց ՖԻՖԱ-ի նախագահի խնդրանքը։
Այնուհետև Ինֆանտինոն բարձրացել է ամբիոն՝ հայտարարելով, որ Պաղեստինը և Իսրայելը հավասար իրավունքներ և պարտականություններ ունեն որպես ՖԻՖԱ-ի անդամներ, կոչ անելով նրանց համատեղ աշխատել «հանուն երեխաների» և ձեռք սեղմել բեմում: Պաղեստինի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը կրկին մերժել է առաջարկը, սեղմել է Ինֆանտինոյի ձեռքը, համբուրել նրա այտը և լքել բեմը:
Համագումարից հետո Պաղեստինի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ հրաժարվել է ձեռք սեղմել Իսրայելի ներկայացուցչի հետ, քանի որ սխալ է համարում ձեռք սեղմելը «ֆաշիստական և ռասիստական կառավարությանը» ներկայացնող և պաշտպանող մեկի հետ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ




































