«Հնարամիտ» Թրամփը. Հակոբ Բադալյան
Թրամպը նամակ է հղել Կոնգրեսի երկու պալատներին, որում նշում է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված է:
Այդ նամակը պայմանավորված է հանգամանքով, ինչի մասին գրել էի երկու օր առաջ՝ լրացել է առանց Կոնգրեսի թույլտվության ռազմական գործողություններ իրականացնելու 60-օրյա ժամկետը: ԱՄՆ նախագահը առանց Կոնգրեսի թույլտվության զիված ուժերը կարող է ռազմական գործողությանն ներգրավել միայն 60 օր, ոչ ավելի: Այդ ուղղումը մտցվել է Վիետնամի պատերազմից հետո:
Ապրիլի վերջին լրացավ 60-օրյա ժամկետը: Եվ ահա, Թրամպը հայտարարում է, թե Իրանի դեմ պատերազմն ավարտված է, այդ մասին պաշտոնապես նամակով տեղեկացնելով Կոնգրեսին: Թվում է, թե՝ վերջ:
Իրականում, սա կարող է լինել Թրամպի խորամանկ քայլ: Եթե նա չի հայտարարում պատերազմն ավարտելու մասին, ապա նշանակում է, որ շարունակության համար պետք է ստանա Կոնգրեսի թույլտվությունը, ընդ որում անկախ այն հանգամանքից՝ հրադադարը ավարտու՞մ է, թե՞ ոչ: Իսկ, եթե հայտարարում է, որ պատերազմն ավարտվել է, նա օրինակ հաջորդ օրն իսկ վերսկսելու համար ֆորմալ իմաստով իրեն ապահովում է Կոնգրեսից թույլտվություն չստանալու ալիբի, քանի որ փաստորեն կասի, որ սկսել է նոր ժամկետ, քանի որ «հին» պատերազմն ավարտվել էր: Ու, քանի որ Թրամպը գիտե, որ Կոնգրեսում չի ստանա պատերազմի թույլտվություն, իր համար ահա ապահովում է այդ «ալիբին»: Դրա մասին է վկայում, որ Թրամպը պատերազմն ավարտված լինելու մասին նամակում գրում է, թե Իրանից գործուն սպառնալիքը շարունակում է առկա լինել:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































