Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

«Յըլմազը կներկայացնի Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում, «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով»,– նշված է գործակալության հրապարակման մեջ։

Ընդգծվում է, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի Հայաստան կատարած առաջին նմանատիպ այցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ