Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։

Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։

Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։

Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ