Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից
Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը: Այս մասին հայտարարվեց դատական նիստի ժամանակ։
«Շարունակական անազտության մեջ գտնվելու պայամններում էականորեն նվազել է վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրևոելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։
Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափնման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ qարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել): Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































