Իրանը պատրաստ է իր միջուկային օբյեկտներում հարստացված ուրանը տեղափոխել ԱՄՆ. Թրամփ
Իրանի խաղաղության ծրագիրը ներառում է Թեհրանի պարտավորությունը՝ հրաժարվել իր միջուկային զենքից և այսպես կոչված «միջուկային փոշին» հանձնել Վաշինգտոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցում:
«Սա շատ ավելին է, քան պարզապես մեկ էջանոց փաստաթուղթ։ Սա առաջարկ է, որն էապես նշանակում է, որ նրանք կհրաժարվեն իրենց միջուկային զենքից։ Նրանք մտադիր են հանձնել միջուկային փոշին և շատ այլ բաներ», - նշել է Թրամփը։
«Միջուկային փոշի» ասելով՝ ամերիկացի առաջնորդը նկատի ունի Իրանի Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում պահվող բարձր հարստացված ուրանը, որոնց ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել 2025 թվականի հունիսին։
Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են՝ չնայած Հորմուզի նեղուցում իրավիճակի սրմանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































