Քարոզարշավի առաջին իսկ օրով արձանագրվում է հերթական խախտումը․ քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքային ժամին ՔՊ-ի պաստառներն են փակցնում. ահազանգ
«Այսօր քարոզարշավը սկսվել է և հենց այս պահից սկսած խախտման ցայտուն օրինակ բերեմ։ Քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներն աշխատանքի ժամին խմբերով, աստիճաններով շենքերի պատերին փակցնում են ՔՊ-ի «սրտիկով» պաստառները»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
Նա ցույց տվեց երկու տարբեր խմբերով շարժվող քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր աստիճանների օգնությամբ շենքերի դիմահատվածների բարձր մասերում փակցնում են ՔՊ-ի պաստառները։
«Երևանի քաղաքապետարանի Հասարակկական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները և նրանց պետը ֆորմաներով աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին գովազդելով են զբաղված, փոխանակ իրականացնեն իրենց աշխատանքային գործառույթները»,-նշեց Մանթաշյանը՝արձանագրելով, որ քարոզրշավի առաջին իսկ օրով արձանագրվում է հերթական խախտումը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































