Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։

Ինչո՞ւ էիր ասում՝ ինչ պետք է՝ դա էլ կբանակցեմ։

Ինչո՞ւ էիր Արցախի պատգամավորներին ասում, որ նույնիսկ Ալիեւն է հասկացել, որ Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու։

Ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում։

Ինչո՞ւ էիք գոռում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։

Ու միշտ հիշիր քո սիրելի ԵՄ-ի պաշտոնյա Ժոզեպ Բորելի խոսքերը. «Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Արցախը դու ես հանձնել եւ վերջ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ