Հենց ԽՍՀՄ ժողովուրդն է փրկել ողջ աշխարհը նացիզմից։ Այս մասին մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը Ռուսաստանի պատմության ամենացավալի ամսաթվերից մեկն է։

Նա նաև մեկ րոպե լռություն է հայտարարել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների։

«Հայտարարվում է մեկ րոպե լռություն», - ասել է Պուտինը։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթին մասնակցում են չորս ստորաբաժանումներ, որոնցից մեկը ժամանել է Հյուսիսային Կորեայից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ