NewsLeader.am լրատվականը, ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչների հետ սկսում է հարցազրույցների շարք, որը կոչվում է ,,Երեք հարց NewsLeader.am-ից,,: 

Այսօր մեր հարցերն ուղղում ենք ,,Ռեֆորմիստների,, կուսակցության նախագահ, իրենց ցուցակում երկրորդ համարը հանդիսացող՝ Վահան Բաբայանին:

 Պարոն Բաբայան, ինչի՞ մասին են առաջիկա ընտրությունները:

Առաջիկա ընտրությունները լինելու են վճռորոշ Հայաստանի ապագայի համար: Մենք ընտրելու ենք իրականում ոչ թե Խաղաղություն, կամ պատերազմ, այլ անվտանգություն: Այդ իսկ պատճառով մեր կարգախոսը անվտանգությունն է: Եվ մեր վարչապետի թեկնածուն`Վաղարշակ Հարությունյանը իր մեծ փորձով կարող է դա իրականացնել:

 Քաղաքական ուժերի այս բազմազանության մեջ, ինչու՞ ընտրողը պետք է ձայն տա հենց ,,Ռեֆորմիստների,, կուսակցությանը:

Որովհետև մենք ունենք թեկնածու, ով իր կյանքով է ապացուցել, որ դժվար պայմաններում կարող է պատասխանատվություն ստանձնել երկրի առջև: Որովետև մենք հարուստների ու օլիգարխների կուսակցություն չենք, մենք հասարակ ժողովրդի կուսակցություն ենք:

 Հաջողություն գրանցելու դեպքում, ո՞րն է լինելու ձեր առաջին որոշումը:

Որոշումների հերթականությունը կորոշենք ըստ անհրաժեշտության: Մենք ունենք 7 կետ, որոնք պետք է իրականացնենք, և մենք դա անելու ենք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ