Նեթանյահուն բացառում է «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների դադարեցումը՝ Իրանի հետ համաձայնագրի դեպքում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունները՝ որպես Իրանի հետ հնարավոր կարգավորման մաս։
Նա այս հայտարարությունն արել է CBS News-ին տված հարցազրույցում։
Հնարավոր գործարքի մասին հարցին պատասխանելով՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունները։ Սակայն նա ուղղակիորեն չի պատասխանել, թե արդյոք Իսրայելը կկատարե՞ր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նման պահանջը։
Իսրայելի վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի զգալի թուլացումը կամ երկրում կառավարության փոփոխությունը կթուլացնի նրա դաշնակիցներին՝ «Հեզբոլլահ»-ին, Համասին և Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































