ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի հարցով մտադիր է կնքել միայն «լավ գործարք»։

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ Իրանում պատերազմի թեմայով երկար զրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը լավ հնարավորություն ունեն գործարք կնքելու մինչև իր՝ Չինաստան կատարելիք այցը։

Թրամփի խոսքով՝ ինքը կարծում է, որ կողմերը մոտենում են համաձայնագրի կնքմանը, որը կարող է ներառել Իրանից բարձր հարստացված ուրանի արտահանումը ԱՄՆ։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել մինչև հաջորդ շաբաթ։

ԱՄՆ նախագահի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 14-15-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ