Փաշինյանն իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ ինչ-որ հայտարարությանը արձագանքեր. Աբրահամյան
«Զարմանում եմ, երբ ռուսաստանցի տարբեր դեմքեր, գործիչներ բողոքում են, թե Նիկոլը չի արձագանքել Զելենսկու` ՌԴ-ի մասին հնչեցվող ագրեսիվ բառապաշարին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Միաժամանակ նա հիշեցնում է, որ նույն համաժողովի ժամանակ, ուղիղ եթերում Ալիևը ՀՀ-ին մեղադրում է սեպարատիզմի մեջ, իսկ միջոցառման նախօրեին ոչնչացնում Ստեփանակերտի 2 եկեղեցիները ու նիստ վարող Փաշինյանը ժպիտով ու շնորհակալությունով է արձագանքում` իր ընթացիկ խոսույթով մի բան էլ արդարացնում ադրբեջանական բարբարոսությունը:
«Սա իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ ինչ-որ հայտարարությանը արձագանքեր»,- գրել է Աբրահամյանը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































