Մոսկվայի հյուսիս-արեւելքում միգրանտ շինարարների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել , ձերբակալվել են Հայաստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ: Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ, հայտնում է REN TV-ն:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Մարեսյովա փողոցի շինհրապարակում՝ մետրոյի «Նեկրասովկա» կայարանի մոտ:

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մինչեւ հանգամանքների պարզաբանումը բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ քաղաքացու եւ Հայաստանի երկու քաղաքացու: Նշվում է, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են:

Տուժածների մասին տվյալներ չկան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն