Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 21–ին, քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հավաքված քաղաքացիները պնդում են, որ պետք է անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները:

«Խի՞ չեք կանգնեցնում, ապօրինի գործունեություն են անում: Նիկոլը չի  ասել, պետք ա հրապարակավ հայտարարություն տաք, հրապարակավ հայտարարություն մեռա տալով: Կանգնացրեք, թող երկուշաբթի գան, օրինական շարունակեն»,-ասաց նա:

Նշենք, որ բողոքի գործողություններին նաեւ անչափահասներ են մասնակցում, միջադեպ տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։Երեկ եւ այսօր  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Այսօր ավելի վաղ բերման էր ենթարկվել 4 քաղաքացի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն