Այսօր «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական ու վտանգավոր, թշնամական դիսկուրսը նորից ներքաղաքական օրակարգ վերադարձնելը բացարձակապես անպատասխանատու, այլանդակ ձևով ուռճացվում է գործող իշխանական համակարգի ու նրա ոչ ադեկվատ առաջնորդի կողմից։

Եթե որևէ մեկը կարծում է, թե նախընտրական այս կուլմինացիոն, լարված իրավիճակում նման կործանարար օրակարգն առաջնային պլան մղելը սովորական քաղաքական տեխնոլոգիա է, որը ժամանակավոր է, ապա չարաչար սխալվում է: Հասարակությանը բևեռացնելու, արհեստական ճամբարների բաժանելու և ներքին թշնամանք հրահրելու հետևանքները դեռ երկար տարիներ ծանրագույն կերպով անդրադառնալու են ողջ ժողովրդի վրա։

Սեփական ժողովրդին պառակտող նման գործելաոճ կարող է որդեգրել միայն ազգային արժեքներից ու հայրենիքի գաղափարից լիովին օտարված, պետության ու պետականության տրամաբանությունից բացարձակապես ոչինչ չհասկացող և ամենուր միայն ավերածություններ սփռող քոչվոր ցեղի հոգեբանություն ունեցողը, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահելն է՝ պետականության փլատակների գնով...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ