Մեծ Բրիտանիայի քաղաքացին պատմել է, որ թալիբներն իրեն և կնոջը ծեծի են ենթարկել Աֆղանստանից տարհանման բրիտանական կենտրոնի ճանապարհին:

Ինչպես հաղորդում է Independent-ը, տղամարդը նամակ է ստացել դեսպանությունից ուղեցույցով, թե պետք է ժամանի հյուրանոց, որտեղ հավաքվում են բրիտանացի քաղաքացիները՝ այնուհետև տարհանող չվերթով մեկնելու համար:

Բրիտանացու խոսքով՝ հյուրանոցի ճանապարհին՝ առաջին իսկ անցակետի մոտ, թալիբներն իրեն կնոջ հետ ծեծի են ենթարկել և հրամայել են վերադառնալ: Վերջինս հայտնել է, որ վախենում է դուրս գալ տնից, թեև բրիտանացի դիվանագետները նրան կոչ են անում մեկնել Baron հյուրանոց:

Բրիտանացու խոսքով՝ հյուրանոցի ճանապարհին թալիբները երեք անցակետ են հիմնել: Ինչպես նա նշում է, թալիբներն ուշադրություն չեն դարձրել իրենց փաստաթղթերին:

Տղամարդը նշում է, որ անգամ օդանավակայան հասնելու դեպքում արտասահմանցիների համար խնդիրներ են առաջանում, և միայն ամերիկացիներին են թույլ տալիս անխոչընդոտ անցնել, քանի որ անվտանգությունն ապահովում են ԱՄՆ ուժերը: 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն