Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի
Հենց այս իրականությունն է խուճապի մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի շեղվելու իր որդեգրած քաղաքական ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և ուժեղ Հայաստանի։
Մենք շարունակելու ենք հանդարտ, զուսպ ծրագրային քարոզարշավը, մեր ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը։
Վստահ ենք, որ որքան էլ իշխանությունները մինչև քարոզարշավի ավարտը փորձեն նոր ճնշումներ, սադրանքներ և հետապնդումներ իրականացնել, միևնույն է, հունիսի 7-ին մեր ժողովուրդը կատարելու է իր արժանապատիվ և ճիշտ ընտրությունը։ Իսկ այդ ընտրությամբ այս իշխանությունը ստանալու է ժողովրդի հստակ քաղաքական գնահատականը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































